Քաղտեխնոլոգը չի բացառում Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի

Armenpress 16:07, 26 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա պահին չի միանա որևէ քաղաքական խմբի կամ կուսակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի:

«Հասկանալի է, որ այս քաղաքական գործիչը լուրջ ռեսուրսների է տիրապետում, թեպետ այն պահից, երբ նա հեռացավ իշխանական կուսակցությունից, այդ ռեսուրսները բավականին կթուլանան, քանի որ վարչական և քաղաքական ռեսուրսները բավականին արագ նոսրանում են: Բայց, իմ կարծիքով, բավականին լուրջ ռեսուրսներ մնալու են ՀՀԿ-ում: Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը  կփորձի քաղաքական խաղերում մնալ, բայց կխուսափի որևէ քաղաքական ուժում ընդգրկված լինել»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am