Հալեպի գյուղերից մեկում հայ զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասարն» պարբերականն իր ֆեյսբուքյան էջում: Երիտասարդը զոհվել է դիրքի հրթիռակոծության հետևանքով:
Քորաջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 13:30-ին:
«Արևելքը», վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում է, որ երիտասարդի եղբայրը ևս ծառայում է Սիրիայի զինված ուժերում:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ