Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Armenpress 09:57, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,  Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ,  Ոսկեպար-Նոյեմբերյան  ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է: Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am