Հալաբյան փողոցում ծառին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Armenpress 22:00, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34 ZQ 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am