Փոխնախարարն իրանական շուկայում հայկական ապրանքների լայն սպառման հնարավորություն է տեսնում

Armenpress 20:13, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը վստահեցնում է, որ Իրանում ծանոթ և հետաքրքրված են հայկական ապրանքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկները, լինելով Հայաստանում, ծանոթանում են հայկական ապրանքներին և ցանկանում են դրանք տեսնել իրանական շուկայում:

 «Այդ տեսանկյունից մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում: Խնդիրը հետևյալն է` պետության կողմից հնարավորություններ, մեխանիզմներ, ընթացակարգեր ստեղծել և ապահովվել բանկային փոխանցումների համակարգը մեր արտահանողների համար: Այդ դեպքում, համոզված ենք, որ ապրանքների դիվերսիֆիկացիան և քանակությունը լուրջ կմեծանան»,- ասաց փոխնախարարը` վստահեցնելով, որ եթե հայկական ապրանքները օրինական ճանապարհով և համապատասխան ընթացակարգերով արտահանվեն Իրան, ապա այնտեղ դրանք հաստատ կիրացվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am