Քրիս Բոհջալյանը զորակցություն է հայտնել Դինքի ընտանիքին

Armenpress 11:43, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տասներորդ տարելիցի առնչությամբ ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն իր զորակցությունն է հայտնել Դինքի ընտանիքի անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոհջալյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Նա մեջբերել է Դինքի խոսքերը, որտեղ լրագրողն ասում էր. «Հետապնդումներն ինձ համար անակնկալ չեն: Նրանք ցանկանում են ինձ դաս տալ, քանի որ հայ եմ: Նրանք ցանկանում են լռեցնել ինձ»: «Տասը տարի առաջ` 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում: Այժմ այնտեղ արև է ծագում: Ես մտածում եմ իմ ընկերների մասին, ովքեր այսօր հիշում են Դինքին, այդ թվում և նրա նշանավոր և ոգեշնչող ընտանիքի մասին: Մնացեք ամուր և մնացեք ապահով»,- նշել է Բոհջալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am