Ստամբուլում հակաահաբեկչական գործողության արդյունքում հինգ մարդ է ձերբակալվել

Armenpress 11:01, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Օքմեյդան շրջանի մի շարք հասցեներում թուրքական իրավապահ մարմինները համաժամանակյա հակաահաբեկչական գործողություն են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ, ովքեր կասկածվում են «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ լինելու մեջ: Ենթադրվում է, որ նրանցից մեկը մահապարտ է եղել:

Խուզարկման արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am