Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի շահերից են բխում. Օբամա

Armenpress 10:08, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում տված իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ իր նախագահության ընթացքում ձգտել Է կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
«Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի շահերին»,- ասել Է Օբաման: 
Միաժամանակ նա Ռուսաստանին մեղադրել Է միջուկային զենքի հետագա կրճատման շուրջ բանակցություններ վարել չցանկանալու մեջ, ինչպես նաեւ հայտարարել Է, որ 2012 թվականին նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադառնալուց հետո Ռուսաստանում ուժեղացել Է հակաամերիկյան հռետորաբանությունը: 
Օբամայի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են նախեւառաջ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների պատճառով, եւ դրանց չեղարկումը պետք Է ուղղակիորեն կապված լինի հարեւան երկրում Ռուսաստանի գործողությունների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am