Շախմատի Հայաստանի առաջնության առաջատարները 4 գրոսմայստերներ են

Armenpress 20:30, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում անզիջում պայքար է ծավալվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացավ 7-րդ տուրը: Հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը: Ոչ-ոքի ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան պարտիան: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 4-ական միավոր ունեն 4 գրոսմայստերներ` Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am