Ադոնցի փողոցում պետծառայողների շենքերից առաջինի կառուցումը կավարտվի 2017թ. մարտին, երկրորդինը՝ 2018թ. դեկտեմբերին

Armenpress 20:13, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի երկու հասցեներում պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրով շենքերից առաջինի կառուցումը կավարտվի 2017թ. մարտին, երկրորդինը՝ 2018թ. դեկտեմբերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության 2014 թվականի որոշմամբ (https://www.minurban.am/lows/files/821k.voroshum.pdf) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում մեկնարկեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը, որը շինարարական աշխատանքներն իրագործվել է փուլային սկզբունքով:

Ադոնց փողոցի N 6/1 հասցեում ընդհանուր թվով 266 բնակարանների բաշխումն իրականացվել է վիճակահանության երեք փուլերի իրագործմամբ (I փուլ՝ 105,II փուլ՝ 135 և III փուլ՝ 26):

Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ պետական ծառայողների հետաքրքրությունը և բնակարանների մեծ պահանջարկը ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ (https://minurban.am/lows/files/182k.voroshum.pdf) Ադոնց փողոցի N 6/2 հասցեում 175 բնակարանով մեկնարկեց երկրորդ փուլը, իսկ բնակարանների բաշխումն իրականացվեց վիճակահանության մեկ փուլով:

Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրի ավարտը նախատեսվում է 2017թ. մարտ, իսկ 6/2-ում կառուցվող համալիրի ավարտը՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն (https://minurban.am/lows/files/1209k.voroshum.pdf) որոշմամբ տրվել է Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am