Մոսկվա-Երևան չվերթի ուղևորն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին

Armenpress 10:47, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր, ով չի ենթարկվում անձնակազմի հրահանգներին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ուղևորը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել  անձնակազմի հասցեին։ Անկարգ ուղևորը եղել է ՌԴ քաղաքացի: Նա բերման է ենթարկվել:

Նշված դեպքով կատարվում է նախաքնննությունը, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am