Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ

Armenpress 10:11, 18 Հունվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի Անտոնիո Տայանին, որը ներկայացնում Է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, քվեարկության չորրորդ փուլի արդյունքում ընտրվել Է Եվրախորհրդարանի նոր նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Ստրասբուրգում նիստերի դահլիճից հեռարձակումը, որտեղ ընթանում Է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: 
Ինչպես հայտնել Է Եվրախորհրդարանի նախորդ նախագահ Մարտին Շուլցը, Տայանիի օգտին տրվել Է 351 ձայն, իսկ նրա ընդդիմախոսը՝ իտալացի Ջանի Պիտելան՝ «Սոցիալաիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից, ստացել Է միայն 282 ձայն: 
Զբաղեցնելով նախագահի աթոռը, Տայանին հավաստիացրել Է, û «լինելու Է այն խորհրդարանի նախագահը, որն իր գործունեության մեջ կարտացոլի բոլոր պատգամավորների ու բոլոր խմբակցությունների շահերը»: 
63-ամյա Տայանին ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել Է եվրակոմիսարի պաշտոն՝ Եվրահանձնաժողովում տնօրինելով արդյունաբերության եւ տրանսպորտի զարգացման հարցերը: Իտալիայում նա դարձել Է «Հառաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիրներից մեկը եւ եղել Է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am