Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

Armenpress 21:30, 17 Հունվար, 2017

 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության նոր առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց առաջնության 6-րդ տուրը: Առաջնության ամենակրտսեր մասնակից Հայկ Մարտիրոսյանը հաղթեց առաջատար Զավեն Անդրիասյանին և դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը: Հաղթանակ տոնեց նաև Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյան-Կարեն Գրիգորյան, Արման Փաշիկյան-Տիգրան Պետրոսյանը զույգերը: Այս տուրում կայացավ Հայաստանի առաջնության ամենաերկար պարտիաներից մեկը: Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ 6 ժամ ձգված պարտիան ավարտեցին 145-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո 4 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, 3,5` Զավեն Անդրիասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am