Իրաքում հայտնաբերվել են ԻՊ անդամ ադրբեջանցիների անձնագրեր

Armenpress 12:44, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը հրապարակել են տեսագրություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող օտարերկրացիների մոտ գտնված փաստաթղթերի վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերի շարքում կան Ադրբեջանի քաղաքացիների անձնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Թե ինչ պայմաններում են հայտնաբերվել փաստաթղթերը, չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանք հնարավոր է եղել վերցնել ԻՊ մարտիկներին ոչնչացնելուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am