Անդրանիկ Մարգարյանի 7-րդ շախմատային հուշամրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը

Armenpress 10:28, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանային մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:  Այս արդյունքի շնորհիվ Բոգդանովիչը լրացրեց գրոսմայստերի նորմա: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 5.5 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Դմիտրի Գորդիևսկին հայտնվեց 4-րդ հորիզոնականում, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը 5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Այս արդյունքի շնորհիվ Հակոբյանը լրացրեց միջազգային վարպետի նորմա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am