Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվողը

Armenpress 10:10, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էսենյուրթում ձերբակալված կասկածյալի՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովի հետ ձերբակալվել են նաև երեք կին և մեկ ղրղզ տղամարդ:

2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա» ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am