Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի դիպուկահար զույգերի ուսուցումը

Armenpress 13:02, 16 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 100 դիպուկահարների հետ պարապմունքներն անցկացվում են մեկամսյա հատուկ դասընթացով՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ օդի ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 20 ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների «Էքստրեմալ» պայմաններում:    
Վարժանքների ընթացքում փորձառու հրահանգիչները պայմանագրով ծառայություն անցնող զինծառայողների թվից նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացնում Դրագունովի եւ Վինտորեզ դիպուկազարկ հրացաններով անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոններով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ: 
Անդրկովկասի ռուսական ռազմակայանում դիպուկահար զույգերի պատրաստումը կավարտվի զինծառայողների շրջանում «դիպուկազարկ երկամարտի» մրցումներով, որի պայմաններն են դահուկներով 3 կիլոմետր սպրինտի հաղթահարումն անծանոթ տեղանքում եւ ցուցակային զենքով հրաձգությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am