Խոսրով Հարությունյանը արձանագրում է պարտաճանաչ հարկատուի գործունեության խթանմանն ուղղված կառավարության քայլերը

Armenpress 14:10, 14 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկավորման ռիսկայնությունը նվազեցնելու համար պարտաճանաչ հարկատուի ինստիտուտի ներդրման մեխանիզմների ուղղությամբ ՀՀ կառավությունն արդեն իսկ ձեռնարկում է հստակ քայեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` այս գործիքը հավասար չափով վերաբերվում է թե փոքր, թե խոշոր տնտեսվարողներին:

«Մենք ականատես ենք, թե կառավարությունն ինչպես է փորձում ձևավորել շատ յուրահատուկ գործիքներ, որոնք կխթանեն օրինապաշտ,պարտաճանաչ հարկատուի վարքագիծը:  Այն գործիքները, որի մասին այսօր խոսում է կառավարությունն, անկասկած կունենան շատ էական նշանակություն»,- ասաց Խոսրով Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am