Կինոընկերությունը մերժել է «Աստղային պատերազմներում» Քերի Ֆիշերի կերպարը գրաֆիկայով փոխարինելը

Armenpress 13:12, 14 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lucasfilm կինոընկերությունը հայտարարել է , որ չի փոխարինելու դերասանուհի Քերի Ֆիշերին գրաֆիկական մոդելով «Աստղային պատերազմների» հաջորդ սերիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով կինոշարքի պաշտոնական կայքը:

«Սովորաբար մենք չենք պատասխանում երկրպագուների և լրատվամիջոցների սադրանքին, բայց խոսակցություններ են պտտվում, որին մենք ցանկանում ենք պատսախանել: Մենք ուզում ենք վստահեցնել մեր երկրպագուներին, որ Lucasfilm-ը նպատակ չունի վերստեղծել Քերի Ֆիշերի կերպարը Լեյա արքայադստեր կամ գեներալի դերում թվային տեխնոլոգիաների շնորհիվ»,- նշված է հայտարարության մեջ:

Lucasfilm-ում ընդգծել են, որ Քերի Ֆիշերը միշտ եղել է, կա և կլինի կինոընկերության ընտանիքի մի մասը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am