Թրամփի դուստրը թողեց նաեւ նորաձեւության բիզնեսը

Armenpress 13:06, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել Է, որ մտադիր Է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլեւ հագուստի եւ աքսեսուարների սեփական բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր այս մտադրությունը նա հավաստել Է Facebook-ի իր Էջում: 
«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով եւ մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել Է Թրամփը: 
Այս որոշումը կապված Է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն Է ստացել վարչակազմում եւ զբաղվելու Է Մերձավոր Արեւելքի հետ առեւտրական գործարքներով: 
Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից:

Լուսանկարը`  AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am