Օբամայի շունը կծել Է Սպիտակ տուն հյուր եկած աղջկան. TMZ

Armenpress 11:11, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբամային պատկանող շունը կծել Սպիտակ տան տերերին հյուր եկած աղջկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը, որը մասնագիտացած Է հայտնի մարդկանց կյանքի վերաբերյալ նորությունների բնագավառում:  
Աղբյուրների տեղեկատվությամբ՝ 18-ամյա հյուրը ցանկացել Էր շոյել եւ համբուրել Սաննի անունով շանը, բայց կենդանին ի պատասխան կծել Է աղջկա այտը:
Վնասվածքն այնքան լուրջ Է եղել, որ Օբամայի ընտանեկան բժիշկը հարկավոր Է համարել կարեր դնել վերքի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am