Օբաման Բայդենին պարգեւատրեց Ազատության մեդալով

Armenpress 10:25, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի փոխնախագահ Ջո Բայդենին պարգեւատրել Է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկով՝ Գերազանցության ազատության մեդալով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հայտնել Է ABC-ն:
Պարգեւատրման արարողության ընթացքում, որը կայացել Է Սպիտակ տանը, Օբաման Բայդենին անվանել Է լավագույն փոխնախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:   
Բայդենը, որն արտասվելու չափ հուզված Էր նախագահի ելույթից, իր հերթին, ասել Է, թե իրեն բախտ Է վիճակվել «լինել այն հիանալի մարդու ուղեկիցը, որը հիանալի բաներ Է արել»: 
Բայդենն ասել Է, թե արժանի չԷ մեդալի, բայց գիտե, որ նախագահն իրեն պարգեւատրել Է ամբողջ սրտով: «Պարոն նախագահ,- ասել Է Բայդենը,- ես պարտական եմ Ձեզ, պարտական եմ ձեր բարեկամության համար»… Պարգեւատրումից հետո նրանք գրկախառնվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am