Նավթի համաշխարհային գներն աճում են

Armenpress 20:15, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսների արժեքներն աճել են 0,30%-ով՝  հասնելով  50,97  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ աճել են 0,17%-ով՝ հասնելով բարելի համար 53,73  դոլարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am