New Balance-ը ներկայացրել Է Apple Watch-ի մրցակցին

Armenpress 16:21, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների New Balance ընկերությունը ցուցադրել Է խելացի ժամացույցի մոդել, որն ստեղծվել Է intel ֆիրմայի հետ համագործակցությամբ: Նորույթին նվիրված տեսանյութը հրապարակվել Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ այս գաջեթը կարելի Է գնահատել որպես Apple Watch-ի մրցակից:
Խելացի ժամացույցը հանդերձված Է ֆիթնես-թրեքերով, կարող Է հաշվել սրտի զարկերը, նաեւ դրանում կա կուտակիչ, որն ապահովում Է մինչեւ 24 ժամ անընդհատ աշխատանք: 
New Balance-ը մարզական եւ ամենօրյա հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ամերիկյան առեւտրանիշ Է: Այն 1906 թվականին հիմնել Է Ուիլյամ Ջ. Ռալլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am