Բագրատաշենի մաքսակետում կգործի «դյութի ֆրի»

Armenpress 15:14, 29 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Բագրատաշենի մաքսակետում հողատարածք հատկացրեց  «դյութի ֆրի» բացելու համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 278 քմ տարածքով տարածքը կփոխանցվի «Դյութի ֆրի հոլդինգ» ընկերությանը։

Հայաստանի այդ խանութներից կարող են օգտվել նաեւ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am