Գաբրիել Ղազարյանը նշանակվել է փոխնախարար

Armenpress 16:14, 28 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Գաբրիել Ղազարյանը 2014- 2016-ի սեպտեմբերը զբաղեցնում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am