Իրանը հաստատել է 100 Airbus ինքնաթիռների ձեռքբերումը

Armenpress 21:30, 22 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավարությունը հաստատել է Airbus Group SE ընկերության հետ 100 ինքնաթիռների մատակարարման մասին բազմամիլիարդանոց համաձայնագրի ստորագրումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Wall Street Journal-ը, խոսքը գնում է 46 А320, 38 А330 և 16 А350 ինքնաթիռների մասին: Տեղեկացվում է, որ բոլոր ինքնաթիռները ձեռք են բերվել իրանական պետական Iran Air ավիաընկերության կողմից:

Պայմանագրի ընդհանուր արժեքը, որում ներառված է նաև օդաչուների վերապատրաստումը, կազմել է 18 մլրդ դոլար:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am