Պապուա Նոր Գվինեայում ցունամիի վտանգ կա

Armenpress 17:38, 17 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները հայտնել են Պապուա Նոր Գվինեա պետության ափերին երկրաշարժին հաջորդած ցունամիի վտանգի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնի մասնագետները տեղեկացրել են, որ դեռևս հստակեցվում է, թե որքան է ցունամիի հավանականությունը Հավայան կղզիների համար:

Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am