Facebook-ը կեղծ նորությունների դեմ պայքարի գործառույթ է գործարկում

Armenpress 10:54, 16 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը կսկսի թեստավորվել նոր գործառույթ, որը թույլ կտա հաղորդել կեղծ նորությունների մասին եւ դրանք նշել հատուկ գծանշիչներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Financial Times-ը: 

Եթե օգտատերը նորությունը կասկածելի համարի, կարող Է յուրաքանչյուր գրառման վերին աջ անկյունում սեղմել համապատասխան կոճակը: Այդ նորությունները կարող են  ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք կկատարեն փաստերի ստուգում: 

Եթե փորձագետը պարզի, որ նորությունը կեղծ Է, ապա այն կնշվի «վիճելի» գծանշիչով՝ վկայակոչելով ստուգումն իրականացրած կազմակերպության հիմնավորումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am