Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

Armenpress 11:18, 14 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորներն արտահերթ նիստի մեկնարկին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին և հասարակությանը` պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ: «Առաջարկում եմ խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Երիցյանի հիշատակը»,- ասաց Շարմազանովը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը: Դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am