ԼՂ հարցով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին. Սերժ Սարգսյան

Armenpress 19:06, 12 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են իրավիճակով Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե մենք այստեղ ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»,- ասել է Նախագահը: Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում:

ՀՀ Նախագահի` Արցախում լինելը ուրիշ ոչնչով պայմանավորված չէ, քանի որ առաջնագծում առանձնակի լարվածություն չկա, սակայն բանակցային գործընթաց էլ չկա:

«Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին»,- ընգծել է Սերժ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am