Հովհաննես Գաբուզյանը Հռոմի բաց առաջնությունում գրավեց 3-րդ հորիզոնականը

Armenpress 20:45, 10 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ավարտվեց Հռոմի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էին 30 երկրի 182 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 12 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Հռոմի բաց առաջնությանը մասնակցում էր նաև գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Այսօր տեղի ունեցած մրցաշարի վերջին տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Սերգեյ Բեշուկովի նկատմամբ և իր ակտիվում գրանցեց 7 միավոր ու կիսեց 2-9-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 3-րդ հորիզոնականը, նույնքան միավոր վաստակած Վիտալի Կոզիակը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Եվգենի Ռոմանովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am