Երևանի խանութներից մեկում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում

Armenpress 14:07, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում գտնվող խանութներից մեկում կրակոցներ են եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայությունից, առավոտյան ժամը 9:13 րոպեին ահազանգ են ստացել այն մասին, որ Անդրանիկի փողոցում գտնվող խանութներից մեկում կրակոցներ են եղել, ավազակային հարձակում է կատարվել:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ քննիչները դեռ տեղում աշխատում են: Ոստիկանության ծառայողներն էլ ձեռնարկում են միջոցառումներ դեպքը բացահայտելու համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am