Առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Armenpress 13:02, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ես վստահեցնում եմ, որ մեր ցուցակը գլխավորելու է կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

Հարցին՝ Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը նաև այն դեպքում, եթե ՀԱԿ որոշի ընտրություններին մասնակցել դաշինքո՞վ, Զուրաբյանը պատասխանեց. «Եթե դաշինք կազմելու ճանապարհով գնանք, կարող են լինել որոշ քննարկումներ, սակայն չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ավելի լավ թեկնածու առաջարկել»:

Պատգամավորը վստահեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ակտիվ ներգրավվել նախընտրական պայքարի մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am