ԵՄ-ն առանց վիզային ռեժիմ է սահմանել Ուկրաինայի և Վրաստանի համար

Armenpress 14:14, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Independent-ը` մասնավորեցենելով, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների: 

ԵՄ պաշտոնյաները հայտնում են, որ համաձայնությունը վերջ է դրել ԵՄ ներսում առկա տարակարծություններին:   

ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի մասնակցությամբ ուշ գիշերվա բանակցությունները հանգեցրել են փոխհամաձայնության այն մեխանիզմի պայմանների շուրջ, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում առանց վիզային ռեժիմի կասեցումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am