Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան 2016 թվականը համարում է ծանր և նպատակային

Armenpress 13:39, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը 2016 թվականը մարզաձևի համար համարում է նպատակային և ծանր: «Այս տարին, ինչպես բոլոր մարզաձևերի համար, մեզ համար ևս նպատակային և ծանր տարի էր, որը կապված էր Օլիմպիական խաղերի հետ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան 100 տոկոսով կատարել է օրացուցային պլանում ընդգրկված բոլոր միջոցառումները: Պաշտոնական և միջազգային առաջնություններում հայ ձյուդոիստները ձեռք են բերել 20 մեդալներ, որոնցից ամենանշանակալիցը Հովհաննես Դավթյանի` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր, պատանիների հավաքականի համաշխարհային գիմնազիադայում ձեռք բերված մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիս ժամանակ ասաց գլխավոր քարտուղարը:

Խիթարյանի խոսքով՝ Հայաստանի առաջնություններից հետո ձևավորվել են բոլոր տարիքային խմբերի Հայաստանի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն 2017 թվականին:  Դեկտեմբերի 13-26-ը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որին կմասնակցեն բոլոր տարիքային խմբերի 26 մարզիկներ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am