ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման համար հատկացվեց 800 մլն դրամ

Armenpress 13:21, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև ամանորյա տոների կապակցությամբ պարգևատրելու համար հատկացրեց 800 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց՝  հաշվի առնելով, որ ՊԵԿ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չի կատարվելու, ուստի՝ չօգտագործվող գումարներից 800 մլն դրամն առաջարկեց ուղղել պարգևատրմանը:

Միաժամանակ, Հարությունյանն ասաց, որ ՀՀ պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված միջոցներից պարգևատրման ֆոնդը պակասեցվելու է մեկ միլիարդ դրամով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am