Մոուրինյոն խոսել է «Զարյա»-ի դեմ խաղի մասին

Armenpress 02:26, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Զարյա»-ի հետ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին:

«Նախորդ խաղում «Զարյա»-ի հետ բարդ խաղ ունեցանք, այս խաղում էլ նույնը կկրկնվի: Պարտության դեպքում դուրս կմնանք Եվրոպայի լիգայի, բայց մենք ցանկություն չունեն դուրս մնալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am