ԼՂՀ ԱԺ հանձնաժողովները համատեղ դռնփակ նիստ են անցկացրել

Armenpress 18:06, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Ծատրյանը:

Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

Оրվա երկրորդ կեսին բյուջեի քննարկումները մեկնարկել են ԱԺ խմբակցություններում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am