Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Armenpress 17:55, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 7-ին, հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյումրի այցի շրջանակներում Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով եղել է նաև Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ կարճ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային բաժնի ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ հարցեր, ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am