Հայտնի է Լոնդոնի մրցաշարում Լևոն Արոնյանի առաջին մրցակցի անունը

Armenpress 17:27, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Լոնդոնի մրցաշարում կլինի Միքայել Ադամսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ London Chess Classic շախմատային ուժեղագույն մրցաշարի առաջին տուրում կմրցեն Նակամուրա-Սո, Լագրավ-Գիրի, Կարուանա-Անանդ, Կրամնիկ-Թոփալով զույգերը:

Լոնդոնի խոշորագույն մրցաշարի առաջին տուրն այս տարի կկայանա դեկտեմբերի 9-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am