ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է շարունակել ճնշումը ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայի պատճառով

Armenpress 15:33, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը պետք Է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որպեսզի նրան հարկադրի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, դեկտեմբերի 7-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Միջազգային հանրակցությունը պետք Է պահպանի ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի հասնի նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել Է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում «կարեւոր Է պահպանել տնտեսական պատժամիջոցները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am