Լիբանանահայությունը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին

Armenpress 13:59, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայությունը դեկտեմբերի 7-ին մասնակցում է «Իմ Արցախ» կարգախոսով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Այսօր՝  Չորեքշաբթի, 7 Դեկտեմբեր 2016,  Լիբանանահայութիւնը  ընդառաջելով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կոչերուն, իր  ազգային, կրթական,  մշակութային, հասարակական բոլոր կառոյցներով  կը մասնակցի Հայաստանի եւ Արցախի  բարգաւաճման  համար կազմակերպուած  ռատիօթոնին:

Ռատիօթոնը կը  կրէ  «Իմ Արցախ»  կարգախօսը:  Այս տարուան դրամահաւաքին հասոյթը պիտի յատկացուի  Արցախի  դէմ ապրիլեան  չորսօրեայ  պատերազմի ընթացքին  քանդուած  վայրերու  վերանորոգութեան ծրագիրներուն, ինչպէս նաեւ Արցախի մէջ բնակող ընտանիքներուն համար պիտի  տրամադրուին բնակարաններ:

Դրամահաւաքը սկսաւ առաւօտեան 'ամը  10-ին եւ պիտի աւարտի երեկոյեան ժամը 8-ին»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am