Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Armenpress 16:55, 5 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի 5-ին՝  ժամը 15։00-ի դրությամբ,  մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար  երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am