Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայում կմասնակցի ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի համաժողովներին

Armenpress 16:18, 3 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի  5-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին:

Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի  շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am