Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն և Անդրեա Մարտինը կոչ են արել մասնակցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա-համերգին

Armenpress 13:17, 30 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը կոչ է արել բոլորին դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կազմակերպած գալա-համերգին, որի ժամանակ հանգանակություն կկազմակերպվի հիմնադրամի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսաուղերձում Հենքսն ասում է. «Ես չեմ կարող լինել այնտեղ, ինչն ինձ հիմար վիճակի մեջ է դնում, քանի որ ես հեշտությամբ բաց չեմ թողնում Չիփրիանիում մատուցվող ճաշերը: Խնդրում եմ մասնակցեք գալա-համերգին, բացահայտեք ձեր հայկական արմատները, իսկ եթե դուք հայ չեք, ուղղակի վայելեք երեկոն Չիփրիանիում: Աստված օրհնի»:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալա-համերգին մասնակցելու են նաև ամերիկյան հայտնի երգիչ Արիանա Գրանդեն և հայկական արմատներով դերասանուհի Անդրեա Մարտինը: «Շնորհավորանքներս, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ: Կհանդիպենք գալա-համերգին: Սիրում ենք քեզ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ: Շտապեք գնել ձեր տոմսերը»,- ասվում է երգչուհիների տեսանյութում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am