Տարոն Ոսկանյանի «Կարմիոտիսա»-ն հաղթել է

Armenpress 12:48, 28 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի թիմը՝ կիպրական «Կարմիոտիսա»-ն հաղթել է առաջնության 12-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը մասնակցել է Կիպրոսի առաջնության 12-րդ տուրի «Կարմիոտիսա»-«Անորոտոսիս» խաղին, որտեղ հայ պաշտպանի թիմը գերազանցել է մրցակցին 1:0 հաշվով:

Այս խաղից հետո Ոսկանյանի թիմն ունի 14 միավոր և 8-րդ հորիզոնականում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am