ԱԺ-ն նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել

Armenpress 16:54, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշումը: «Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ պատգամավորները շարունակելու են քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Շարմազանովը խմբակցությունների ղեկավարներին խնդրեց ապահովել պատգամավորների ներկայությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am