Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին կարող Է դառնալ ԱՄՆ-ի պետքարտուղար. NBC

Armenpress 10:03, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում դիտարկում Է Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլիի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքի լրագրող Ջո Սքարբորոն:

«Աղբյուրներն ինձ ասացին, որ Դոնալդ Թրամփը Նիկի Հեյլիին դիտարկում Է որպես պետքարտուղար»,- գրել Է լրագրողն իր Twitter-ում:

Ավելի վաղ պետքարտուղարի հնարավոր թեկնածուների թվում նշվում Էին նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Բոբ Քորքերը եւ ուրիշներ:

Հեյլին ծնվել Է Հնկաստանից ներգաղթածների ընտանիքում, զբաղվել Է բիզնեսով, ակտիվորեն մասնակցել Է Հարավային Կարոլինայի հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների աշխատանքին: Նա 44 տարեկան Է եւ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նահանգապետն Է (այդ պաշտոնն զբաղեցնում Է 2011 թվականից եւ դարձել Է Հարավային Կարոլինայի առաջին կին նահանգապետը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am