Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Armenpress 17:15, 15 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիները մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ արվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am